Թե ամերիկացին մեր բանակում ինչ պետք է անի՝ չգիտեմ, բայց ակնհայտ է՝ Իրանին դա դուր չի գալիս

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

Թե ամերիկացին մեր բանակում ինչ պետք է անի՝ չգիտեմ, բայց ակնհայտ է՝ Իրանին դա դուր չի գալիս։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

 «Ցանկացախ գործողություն, որը միտված է ՀՀ անվտանգության բարձրացմանը, գովելի է։ Այդպիսի գործողություններ Փաշինյան Նիկոլը երբեք չի իրականացնում։ Հայաստանի հարևան և բարեկամ Իրանը ակնհայտ դեմ է այդ որոշումներին («Ամերիկյան բանակի ներկայացուցչի աշխատելը ՀՀ ՊՆ-ում, ԵՄ առաքելության ներկայությունը»- խմբ․)։ Ինքը պատրաստ է ամեն ինչ տալ՝ հողից մինչև ՀՀ-ն վտանգի տակ դնելը, որպեսզի այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնին հաճոյանալու համար։ Էական չի, թե ամերիկացի պաշտոնյան ինչով է զբաղվելու ՀՀ ՊՆ-ում, էական է, թե ինչ վտանգներ են բխում ՀՀ-ի համար», - նշեց Մամիջանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։
 

--00—ԱՊ