Իրանի բանակը 1000 նոր անօդաչու թռչող սարք կստանա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

գգգգ.jp

Անօդաչու թռչող սարքերը, որոնք նախագծվել և արտադրվել են բանակի կողմից՝ Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման  դեպարտամենտի հետ համագործակցությամբ, առաջիկա օրերին կհամալրեն բանակը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA–ն՝ հղում կատարելով Իրանի բանակին: 

Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Կիումարս Հեյդարին ընդգծել է բանակի ցամաքային զորքերի՝ առաջադեմ ռազմական տեխնիկա և սպառազինություն ձեռք բերելու կարողությունը:

Նա նշել է, դրանք կօգտագործվեն սպառնալիքներին դիմակայելու համար։

--00—ԼՀ