Բելառուսն ուժեղացրել է հսկողությունը Ուկրաինայի հետ սահմանին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

Screenshot_19

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը հսկողությունն Ուկրաինայի հետ սահմանին ուժեղացրել է օրերս ուկրաինական անօդաչու թռչող սարքերի ոչնչացումից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Լուկաշենկոն ասել է ռազմական անվտանգության հարցերի շուրջ օգոստոսի 16-ին կայացած խորհրդակցության ժամանակ:

«Այդ անօդաչու սարքերի հետ կապված իրադարձություններից հետո մենք ուժեղացրել ենք հսկողությունը բելառուսաուկրաինական սահմանին: Ավելին, մենք այնտեղ ենք ուղարկել մեր բանակի զորամասերը», - ԲելՏԱ պետական գործակալությունը մեջբերում է Լուկաշենկոյի խոսքը:

Բելառուսի զինված ուժերի հրամանատար Պավել Մուրավեյկոն իր հերթին հայտարարել է, որ ՌԴ «Կուրսկի մարզում սադրանքից հետո» զգալիորեն ուժեղացվել են ուժերը հարավային ուղղությամբ։ Սահմանին գտնվող ուժերի ու միջոցների քանակը, նրա խոսքով, առաջվա համեմատ ավելի մեծ է։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ