Բելառուսը համավարակի ֆոնին շարունակում է պատրաստվել Մայիսի 9-ի տոնակատարություններին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24 News

Բելառուս

Բելառուսը շարունակում է պատրաստվել Հաղթանակի և Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակի զորահանդեսին, ցուցադրվելու է 185 միավոր տեխնիկա: Այս մասին РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնել է երկրի ՊՆ մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը հայտնել էր, որ Մինսկում Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսի անցկացման վերաբերյալ երկրի իշխանությունը որոշում կկայացնի Մայիսի 9-ին մոտակա օրերին` կորոնավիրուսի տարածման հետագա ընթացիքց կախված:  

«Շարունակվում է Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին մեխանիզացված շարասյան պատրաստությունը: Այս օրերին մարտական հաշվարկներն ու ռազմական տեխնիկայի անձնակազմերը Լիպկիի օդակայանի հարակից տարածքում մշակում են գործողությունների համակարգվածության հարցերը»,- ասված է ՊՆ հայտարարությունում:

Նախարարության տվյալներով՝ ծրագրվում է, որ մեխանիզացված շարասյան կազմում կներառվի 18 հանդիսավոր հաշվարկ` լեգենդար  Т-34 տանկի գլխավորությամբ, ընդհանուր առմամբ զորահանդեսին կներառվի 185 միավոր տեխնիկա:  Շարասյան ամբողջ երկարությունը շուրջ 2 կմ կկազմի:

Զորահանդեսում կներգրավվեն կներգրավվեն զինված ուժերի ռազմական տեխնիկայի միայն նոր և թարմացված օրինակները, ՆԳՆ ներքին զորքերի «Լիս» թեթև զրահապատ տրանսպորտային միջոցների և  հանրապետության ռազմական արդյունաբերության պետական կոմիտեի հանդիսավոր հաշվարկները:

Վերջին տվյալներով՝ Բելառուսում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3281 և մահվան 33 դեպք: