ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը օգոստոսի 27-ին կայցելի Թուրքիա։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն։
«Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կայցելի Անկարա 2024 թվականի օգոստոսի 27-ին։
Այցի ընթացքում ծրագրվում է մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային ընթացիկ իրադարձությունների, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների վերաբերյալ»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
--00—ԱՊ