ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News
Փարիզում կայացել է «Խաղաղություն և անվտանգություն Ուկրաինայի համար» խորագրով հանդիպումը, որին մասնակցել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։ Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը:
Հանդիպման ընթացքում Յըլմազը հանդիպել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ։ Եռակողմ հանդիպման վերաբերյալ նա մասնավորապես նշել է․
«Մենք ավելի մանրամասն երկխոսություն ունեցանք Թուրքիայի Հանրապետության փոխնախագահի հետ մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։ Այն, ինչ ընդգծվեց բոլորի կողմից, երկխոսության անհրաժեշտությունն է, որը կլուծի առկա և ծագած կարծիքների տարաձայնությունները»։
Նա նաև հավելել է, որ առանց երկխոսության և դիվանագիտության կողմերի առջև ծառացած խնդիրների և դժվարությունների լուծումներ չեն կարող լինել։
«Կարծում եմ՝ կարևոր է աստիճանաբար սկսել երկխոսությունը Թուրքիայի կառավարության հետ։ Դա մի բան է, որին հեշտ չի եղել հասնել անցյալում, նույնիսկ այս կարգի համաժողովների համատեքստում, և ես կարծում եմ, որ կարևոր էր այս քննարկումը»:
--00--ԱՀ