ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Ֆրանսիայի ազգային հավաքականի, «Ռեալի», «Չելսիի» և ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստ Կլոդ Մակելելեն գլխավորել է հունական «Աստերասը»: Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Ըստ Foot Mercato-ի՝ կողմերի միջև կնքվել է մեկամյա պայմանագիր՝ հետագայում այն ևս մեկ տարով երկարաձգելու պայմանով:
Մակելելեն նախկինում աշխատել է «Բաստիայում» և «Էյպենում»: Կլոդը եղել է Կառլո Անչելոտիի և Լորան Բլանի օգնականը, ինչպես նաև աշխատել է «Սուոնսիի» մարզչական շտաբում:
Վերջին տեղը, որտեղ աշխատել է 51-ամյա մասնագետը, «Չելսիի» ակադեմիան էր:
Հունաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանում «Աստերասը» 4 միավորով զբաղեցնում է աղյուսակի 5-րդ հորիզոնականը:
--00—ԼՀ