Հարկադիր քարաթափման աշխատանքներ՝ Սևան-Մարտունի-Գետափ–/Մ-2/ միջպետական ճանապարհին 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

նկար

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունիսի 2-ին՝ ժամը 10։00-ին, ճանապարհը սպասարկող կապալառու կազմակերպության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ նախատեսվում են հարկադիր քարաթափման աշխատանքներ Մ-10 Սևան-Մարտունի-Գետափ – /Մ-2/ միջպետական ճանապարհի 93-րդ կիլոմետրին։

Վերոնշյալ ավտոճանապարհը փակ է լինելու երթեւեկության համար։

--00—ԼՄ