ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Իրանի գերագույն առաջնորդը Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլայի սպանությունից հետո ջիհադ (խմբ․ սրբազան պատերազմ) է հայտարարել Իսրայելի իշխանություններին․
«Բոլոր մահմեդականները պարտավոր են հպարտորեն կանգնել Լիբանանի ժողովրդի և Հըզբոլլահի կողքին և իրենց ողջ ռեսուրսներով օգնել», - ասել է Ալի Խամենեին:
Հիշեցնենք՝ «Հըզբոլլահը» ավելի վաղ պաշտոնապես հաստատել է իսրայելական հարձակումների հետևանքով իր առաջնորդ Հասան Նասրալլայի մահը։ Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատարն էլ օդաչուներին ասել է․ «Դուք հաղթանակ ցույց տվեցիք, ես հույս ունեմ, որ մենք ոչնչացրել ենք այդ ահաբեկչական կազմակերպությունը»։
Լիբանանյան շիաները ավելի վաղ հայտարարել էին, որ Հասան Նասրալլան ընդամենը վիրավորվել է, սակայն ողջ է մնացել: Նշենք, որ Հասան Նասրալլայի հետ զոհվել է նաև «Հըզբոլլահի» գաղափարներին հավատարիմ դուստրը՝ Հասան Զեյնաբը։
--00—ՍՊ