Fast Shift-ով հնարավոր է կատարել QR վճարումներ 22 000 վաճառակետերում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Fast Shift-ը վճարահաշվարկային ընկերություններից առաջինը միացավ Իդրամ ընկերության բաց QR ենթակառուցվածքին՝ իր օգտատերերին հնարավորություն ընձեռելով Fast Shift բջջային հավելվածով արագ վճարումներ կատարել շուրջ 22 000 վաճառակետերում Իդրամի QR կոդի սկանավորմամբ։

777

Fast Shift-ի գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանը նշել է․ «Ընկերությունը մշտապես ընդառաջ է գնում օգտատերերի պահանջներին, և սա վճարման գործընթացն ավելի ճկուն, արագ ու հարմարավետ դարձնելու ևս մեկ քայլ է։ Fast Shift-ը շարունակաբար նպաստելու է Open QR-ի գաղափարախոսության տարածմանը։ Մենք կլինենք բաց ու վստահելի գործընկերության և հաճախորդակենտրոն գործելաոճի մշակույթն արմատավորելու առաջատարներից», - ասել է նա։

Fast Shift ընկերությունը վերջերս վերաթողարկել է արագ, անվտանգ, ժամանակակից դիզայնով ու ֆինտեխ լուծումներով հավելված՝ ավելի քան 350 ծառայություններով և արդեն ՀՀ ողջ տարածքում շուրջ 22 000 վաճառակետերում վճարումներ կատարելու հնարավորությամբ։

Հավելվածը կարելի է ներբեռնել հետևյալ հղումով։

 

--00—ԱՊ