Իրանը քննարկում է Պեզեշքիանի՝ Մոսկվա կատարելիք այցի ժամկետը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

Screenshot_2

Իրանական կողմն աշխատում է ՌԴ-ի հետ նախագահ Մասուդ Պեզեշքիանի Մոսկվա այցի օրը՝ երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման նպատակով, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Մոսկվայում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին։

«Իրանի նախագահի՝ երկու երկրների միջև համապարփակ համաձայնագրի ստորագրման նպատակով Ռուսաստան այցի ստույգ ժամկետը դեռ որոշված ​​չէ, սակայն մենք աշխատում ենք ռուսական կողմի հետ, որպեսզի կարողանանք հարմար ժամանակ գտնել Մասուդ Պեզեշքիանի Մոսկվա այցի համար»,- ասել է իրանցի դիվանագետը։

--00—ՅՄ