ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Իսրայելի հյուսիսային Քիրյաթ Շմոնա քաղաքում Լիբանանից արձակված հրթիռից 2 մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով շտապօգնության ծառայությունը։
Զոհվածները տղամարդ և կին են՝ շուրջ 40 տարեկան։ Իր հերթին BBC-ն հաղորդում է, որ «Հեբոլլահ»-ը հայտնել է տվյալ հատվածի ուղղությամբ հրթիռներ արձակելու մասին։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ վերջին 24 ժամվա ընթացքում հարվածել է «Հեզբոլլահ»-ի 185 օբյեկտի։ ՄԱԿ-ի տվյալներով՝ իսրայելական հարվածների պատճառով Լիբանանի տարածքի մեկ քառորդի բնակիչներին տարհանման հրահանգ է տրվել։ Տեղահանված մարդիկ ապրում են Բեյրութի փողոցներում և ծովափերին։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ