ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Լիբանանի մայրաքաղաքին գիշերը Իսրայելի հասցրած հարվածներից 22 մարդ է զոհվել, 117 մարդ՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։
Իր հերթին CNN-ը, վկայակոչելով «Հեզբոլլահ»-ի աղբյուրին, նշում է, որ շարժման բարձրաստիճան ներկայացուցիչ Վաֆիկ Սաֆան ողջ է մնացել։ Ըստ «Հեզբոլլահ»-ի աղբյուրի և իսրայելական լրատվամիջոցների՝ Սաֆան եղել է Բեյրութի ուղղությամբ իսրայելական հարվածների թիրախը։ Նա շարժման քաղաքական թևի պաշտոնյաներից է և ղեկավարում է շարժման կապի բաժանմունքը, կառավարում խմբավորման ներքին և միջազգային հարցերը։
Իսրայելը պաշտոնապես չի անդրադարձել այս հարձակմանը։
Իսրայելի պաշտպանության բանակը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ հոկտեմբերի 10-ի ժամը 23:00-ի դրությամբ, 24 ժամվա ընթացքում «Հեզբոլլահ»-ը շուրջ 190 արկ է արձակել Իսրայելի վրա։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ