Բայդենը հայտարարել է՝ Ուկրաինային 425 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

սս

  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինային 425 մլն դոլարի ռազմական օգնության փաթեթի մասին: Այն ներառում է հակաօդային պաշտպանություն, զրահատեխնիկա և զինամթերք:


 Սպիտակ տան հաղորդմամբ՝ Բայդենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր  Զելենսկիի հետ:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր տելեգրամ-ալիքում գրել է, որ երախտապարտ է Բայդենին, Կոնգրեսի երկու կուսակցություններին և ամերիկացի ժողովրդին նոր փաթեթի համար, որը ներառում է հակաօդային պաշտպանության նոր համակարգեր և հեռահար զենքեր։ 

Զելենսկին, իր հերթին, ԱՄՆ նախագահին տեղեկացրել է իր «հաղթանակի ծրագրի» մասին։ Կողմերը իրենց թիմերին հանձնարարել են խորհրդակցություններ անցկացնել հետագա քայլերի համար:

--00—ՍՊ