ՌԴ-ն իրավունք է վերապահում օգտագործել միջուկային զենք Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

դդ

Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում օգտագործել միջուկային զենք Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական խորհրդակցության ժամանակ:

«Մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել, եթե ագրեսիա լինի Ռուսաստանի և որպես միութենական պետության մասնակից Բելառուսի դեմ։ Բելառուսական կողմի, Բելառուսի նախագահի հետ այս բոլոր հարցերը համաձայնեցված են, այդ թվում, եթե հակառակորդը, օգտագործելով սովորական զենք, կրիտիկական սպառնալիք է ստեղծում մեր ինքնիշխանության համար»,-ասել է Վլադիմիր Պուտինը։

 Խորհրդակցության ընթացքում ՌԴ նախագահն առաջարկել է մի շարք ճշգրտումներ մտցնել ՌԴ Միջուկային դոկտրինում։ Մասնավորապես, լրացվել է ռազմական սպառնալիքների ցանկը, որոնց չեզոքացման համար իրականացվում են միջուկային զսպման միջոցառումներ:

--00—ՍՊ