ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի հայտարարել է Ուկրաինային ավելի քան 8 միլիարդ դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին, որը պետք է օգնի Կիևին դիմադրել ռուսական ագրեսիային։
Հայտարարությունն արվել է այն ժամանակ, երբ Վաշինգտոնում է այցով գտնվում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Բայդենին և Կոնգրեսին ռազմական օգնության նոր փաթեթի համար։ Նա X հարթակում գրել է, որ Ուկրաինան կօգտագործի տրամադրված ակտիվները «առավել արդյունավետ և թափանցիկ կերպով»՝ հիշեցնելով լրացուցիչ Patriot հակաօդային պաշտպանության մարտկոցների, անօդաչուների և հեռահար հրթիռների մասին:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
--00—ՍՊ