Ուկրաինային ցուցաբերվող օգնության հարցը գերակշռելու է Գերմանիայում Բայդենի վարած բանակցություններում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

դ

«Ամերիկայի ձայն»․ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի մեկնում է Գերմանիա՝ նախատեսվածից մեկ շաբաթ ուշ և հագեցած գրաֆիկով այն բանից հետո, երբ անցած շաբաթ նա հետաձգեց այցը՝ «Միլթոն» փոթորիկի պատճառով: Օրակարգում Ուկրաինային ցուցաբերվող աջակցության հարցն է:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ժամեր անց կժամանի Գերմանիա՝ քննարկելու ուկրաինական պատերազմը: Ե՛վ նա, և՛ կանցլեր Օլաֆ Շոլցը շեշտել են մեկօրյա այս այցի կարևորությունը և բարձր գնահատել ԱՄՆ-Գերմանիա հարաբերությունները։

Ինչպես ասացինք, ուկրաինական թեման լինելու է առաջանային, և Սպիտակ տունը չորեքշաբթի հայտարարեց, թե Բայդենը հաստատել է Կիևի համար նախատեսված 425 միլիոն դոլար արժողությամբ աջակցության ևս մեկ փաթեթ:

«Նախագահը կարևորում է այս ուղևորությունը՝ դեպի դաշնակցային [Գերմանիա], որը եղել է հաստատակամ Ուկրաինայի պաշտպանությանը վերաբերող գործընկերությունում: Նախագահն, իրոք, ցանկանում էր Գերմանիային շնորհակալություն հայտնել»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քըրին Ժան-Պիեռը:



Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

--00—ՍՊ