ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է՝ Զելենսկիի խաղաղության ծրագիրը կքննարկվի փակ դռների հետևում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

դ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խաղաղության ծրագիրը, հայտարարել է, որ Ուկրաինան, հավանաբար, կդառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ, սակայն ժամկետների վերաբերյալ որևէ հստակ տեղեկություն չի նշել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին  հայտնում «Ինտերֆաքսը»-ը:

Մարկ Ռյուտենի խոսքով՝ ՆԱՏՕ-ն ի գիտություն է ընդունել ծրագիրը և այն կքննարկի փակ դռների հետևում։

«Ուկրաինան, իհարկե, կմիանա դաշինքին, երբ գա հարմար պահը, բայց չեմ կարող հստակ նկարագրել, թե ինչպես է Ուկրաինան մտնելու ՆԱՏՕ»,-ասել է Ռյուտեն:

 


 

--00—ՍՊ