ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
ՔՊ, մի' արեք, հրաժարվե'ք, այս կանոնակարգով հանցակից եք դառնում, բացեք ձեր աչքերը։ Այսօր այս մասին տեսաուղերձի ընթացքում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին օրինագծի քննարկմանը։
«Բոլոր փաստաթղթերը եղել են մեկ մարդու ստորագրությամբ, բայց այսօր հավաքական մեղավորության հիմքն է դրվում։ Աշխատանքային կանոնակարգն անցել է Սահմանադրական դատարանով, անցնում է Ազգային ժողովով ու այդպիսով այդ մարդը մեղքի բաժինը տեղափոխում է բոլորի վրա։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներին հորդորում եմ աչքները բացել, տեսնել իրականությունը, ինքնաքննությամբ զբաղվել, չեմ խորշում ասելու՝ նայել իրենց ընտանիքի անդամների, իրենց զավակների, ամուսինների, կանանց աչքերին և արձանագրել, թե արդյո՞ք իրենք ճիշտ են վարվում այս կանոնակարգի վավերացմամբ։ Բոլորդ դառնում եք հանցագործության մեղսակից։ Մտնում եք մեղքի տակ, մի՛ արեք դա, հրաժարվե՛ք։ Այսօր տեղի ունեցածը փաստ է, որ այս կառավարության գլուխը չարիք է։ Հանցագործ ու հանցակից լինելով այս ողջ արհավիրքի համար՝ ցանկանում է այն տարածել բոլորիդ վրա։», - նշեց Բագրատ Սրբազանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ