ԱԺ-ն 67 կողմ ձայններով հավանություն տվեց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

ԱԺ–ն առաջին ընթերցմամբ 67 կողմ ձայնով հավանություն տվեց սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգին։ 

Նշենք, որ հոկտեմեբրի 22-ին մեկնարկած հերթական ԱԺ քառօրյայի օրակարգում ընդգրկված էր «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգի նախագծի վավերացման հարցը։

Կանոնակարգի նախագծի վավերացման քվերակությունը ընդդիմադիր երկու խմբակցությունները բոյկոտեցին՝ չմասնակցելով իրավական գործընթացին, և խորհրդարանը՝ մասնավորապես մեծամասնություն կազմող ՔՊ պատգամավորները, 67 կողմ ձայնով հավանություն տվեցին սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգին։ 

Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ ԱԺ-ի կողմից հավանություն ստացած կանոնակարգը կուղարկվի նախագահի ստորագրման և ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից մեկ օր անց։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ