ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է «ՀՀ և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և ՀՀ միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովը երեկ ավարտված քառօրյա նիստի ընթացքում հավանություն տվեց Ադրբեջանի հետ սահմանազատման կանոնակարգին, որին կողմ քվեարկեց միայն իշխող մեծամասնություն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, իսկ ընդդիմադիր երկու խմբակցությունները բոյկոտել էին և հրաժարվել քվեարկությանը մասնակցելուց։
Նշենք նաև, որ կանոնակարգի նախագիծը քննության էր առել նաև ՀՀ Սահմանադրական դատարանը, որն իր եզրակացությամբ հավաստել էր, թե այն ՀՀ Սահմանադրության հետ հակասություն չունի և հաստատել էր փաստաթղթի նախագծի համապատասխանությունը Մայր օրենքին։
--00—ԱՊ