Հայաստանը ստացել է հնդկական «Պինակա» հրթիռային համակարգերի առաջին խմբաքանակը․ ANI

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

photo_2024-11-25_13-56-40

Հայաստանը ստացել է հնդկական «Պինակա» հրթիռային համակարգերի առաջին խմբաքանակը։ Այս մասին հայտնում է հնդկական ANI լրատվական գործակալությունը՝ հղում անելով Հնդկաստանի ՊՆ աղբյուրներին։

Նշվում է, որ Հայաստանին «Պինակա» համակարգերի մատակարարման պայմանագիրը կնքվել է մոտ երկու տարի առաջ՝ երկար բանակցություններից հետո։ Հայաստանն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միասին հնդկական զենքի երեք խոշորագույն ներկրողներից մեկն է, նշել են գործակալության զրուցակիցները։

Հնդկական հրթիռային համակարգի թիրախների ոչնչացման հեռահարությունը 75 կմ է։

--00—ՅՄ