ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսնակ Մովսես Հարությունյանը հերքել է «Հրապարակ» օրաթերթի լուրը:
«Hraparak.am կայքը (այսուհետ Heqiatasac.am) հերթական սուտն ու կեղծիքն է տարածել ԱԺ նախագահի մասին` գրելով, թե իբր Ալեն Սիմոնյանը սպառնացել, ծաղրել ու ճնշել է Հովիկ Աղազարյանին` նրան ասելով, որ իրեն դրել է կինոյի տղու տեղը։
Եվ որ ամենակարևորն է` հարգարժան կայքն իր այդ սուտը վերնագրել է որպես էքսկլյուզիվ լուր։
Չնայած հա, համաձայն եմ, այն իրոք էքսկլյուզիվ է, բայց միայն ստի ու կեղծիքի համատեքստում»։
--00—ՅՄ