Խնդրում եմ խմբագրել նյութերը․ ԱԺ նախագահի խոսնակը պարզաբանում է հայտարարագրման մասին Սիմոնյանի խոսքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

alen_simonyan_1

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրման գործընթացին, այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ այդ գործընթացը սկսելու է ոչ այս տարի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։ 

«Պարոն Սիմոնյանն ի նկատի է ունեցել գործընթացի` ամբողջական ու բոլոր քաղաքացիների համար ուժի մեջ մտնելը, ինչը մեկնարկելու է հաջորդ տարվանից։ 

Խնդրում եմ լրատվամիջոցների գործընկերներիս այս գրառումս ընդունել ի գիտություն ու խմբագրել վերոնշյալ թեմայով հրապարակված նյութերը»։

--00—ՅՄ