1 զոհ, 1 վիրավոր. Նուբարաշեն-Մասիս ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

photo_2024-12-05_11-47-55

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչներ 40-ամյա Մարտին Սարգսյանի վարած «Mercedes» մակնիշի և 80-ամյա Վանյա Ալեքսանյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Ալեքսանյանը տեղում մահացել է, 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարարար ծառայության Երևանի թիվ 10-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և քննիչ Նարեկ Ստեփանյանի գլխավորությամբ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ