Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «KamAZ»-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

վ.jp

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ողբերգական ավոտվթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:15-ի սահմաններում Երևան-Երասխ Մ2 ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում՝ Ազատավան գյուղի վարչական տարածքում, բախվել են «ՎԱԶ 2107» և «KamAZ» մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:  

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:  

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը՝ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:  
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ