1 զոհ, 1 վիրավոր․ Գեղարքունիքի մարզում «Զիլ 131» բեռնատարը բախվել է քարերին և կողաշրջվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

photo_2025-02-16_17-20-05

Այսօր՝ փետրվարի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում «Զիլ 131» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բեռնատարի վարորդը տեղում մահացել է, իսկ 1 հոգի տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացած վարորդի և վիրավորի ինքնությունը։

--00—ՅՄ