ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
Այսօր՝ մարտի 19-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի Երևանում: Ժամը 01:20-ի սահմաններում Նալբանդյան 130 հասցեի՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության դիմաց, բախվել են «Hyundai» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Ռոման Օ.-ն և 22-ամյա Աշոտ Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց, իսկ Երևանի բնակիչ 25-ամյա Պետրոս Դ.-ն տեղում մահացել է:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը: Դեպքի վայրում 2 քաղաքացի ասում էին, որ իրենք «Opel»-ի մեջ են եղել և նրանք ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են ոչ սթափ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ