Արարատի մարզում՝ Դիմիտրովի կամրջի մոտ, բախվել են Mercedes-ն ու Opel Astra-ն. կա 5 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

աա.

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Երասխ-Երևան ավտոճանապարհի 41 կմ հատվածում Դիմիտրով գյուղի վարչական տարածքոմ՝ ժողովրդին հայտնի «Դիմիտրովի կամրջի» մոտ բախվել են «Mercedes» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:  

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ