Տավուշի սահմանամերձ հատվածներում պայթեցումներ կիրականացվեն․ ՊՆ-ն խնդրում է ընդունել ի գիտություն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

photo_2024-12-12_12-08-20

Այսօր՝ ժամը 14:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերքաբեր և Կիրանց գյուղերի հարակից տարածքում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ (5 պայթյուն՝ Բերքաբեր գյուղի հարակից հատվածում և 1 պայթյուն՝ Կիրանց գյուղի հարակից տարածքում): Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Մասնավորապես՝ 

⭕️ Բերքաբեր գյուղից դեպի արևելք՝ շուրջ 910 մետր հեռավորության վրա, կիրականացվի 4 պայթյուն,

⭕️ Բերքաբեր գյուղից դեպի արևելք՝ շուրջ 1250 մետր հեռավորության վրա, կիրականացվի 1 պայթյուն,

⭕️ Կիրանց գյուղից դեպի հյուսիս-արևելք՝ շուրջ 1350 մետր հեռավորության վրա, կիրականացվի 1 պայթյուն:

Հարակից բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն:

--00—ՅՄ