Ստորագրվել է Հայաստան-Իտալիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը․ ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 12, 24News

photo_5393358332904991207_y

Դեկտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա պաշտպանական հերթական խորհրդակցությունները՝ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և Իտալիայի ԶՈՒ ԳՇ միջազգային համագործակցության վարչության պետ, գնդապետ Մատտիա Զուզզիի գլխավորությամբ։

 Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են 2024 թվականին համագործակցության ուղղությամբ կատարված աշխատանքները, և պլանավորվել են հաջորդ տարվա անելիքները։ Կողմերն իրենց գոհունակությունն են հայտնել համագործակցության ընթացքի վերաբերյալ, որը վերջին տարիներին ընդլայնվում է՝ ընդգրկելով նորանոր ոլորտներ։ 

Լևոն Այվազյանը գործընկերներին ներկայացրել է բանակի կերպափոխման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը։ Կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ։ 

Խորհրդակցությունների արդյունքում ստորագրվել է Հայաստան-Իտալիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է մի շարք միջոցառումներ փորձի փոխանակման, տարբեր ուղղություններով պատրաստության, ռազմական կրթության և այլ ոլորտներում։

 

--00—ԱՊ