Ադրբեջանի ռազմական բյուջեն 2025 թ-ի համար կազմել է 5, 047 մլրդ ԱՄՆ դոլար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 16, 24News

1

Ադրբեջանի ռազմական բյուջեն 2025 թ-ի համար կազմել է 5, 047 մլրդ ԱՄՆ դոլար՝ շուրջ մեկ մլրդ ԱՄՆ դոլարով ավել լինելով ընթացիկ տարվա հաստատված ռազմական ծախսերից։ Այս մասին հայտնում են Բաքվի լրատվամիջոցները։ Ըստ աղբյուրների, այդ մասին տեղի ունեցած կառավարության նիստում հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։ 

Նկատենք, որ մինչ Հայաստանի իշխանությունները խոսում են խաղաղության և Ադրբեջանի հետ պատմական համաձայնագրի մասին, որը, իբրև պետք է համակեցություն ապահովի երկու ժողովուրդների համար, Բաքվում որոշել են ավելացնել սպառազինությունն ու բանակի մատակարարումները։ Անգամ համացանցային բաց աղբյուրներից երևում է, որ Ադրբեջանն      ինտենսիվացրել է զենքի ձեռքբերումը Թուրքիայից, Պակիստանից, Իսրայելից և մի քանի այլ երկրներից։

 

--00—ԱՊ