Մատվիենկոն համոզված է, որ Ուկրաինայի հետ բանակցությունները կսկսվեն 2025 թվականին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

photo_2024-12-24_18-42-05

Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները կսկսվեն հաջորդ տարի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։

«Ես կրկին իմ տեսակետն եմ հայտնում: Իհարկե, հաջորդ տարի կսկսվի բանակցային գործընթացը, անպայման: Բայց բանակցային գործընթացն, իմ կարծիքով, շատ դժվար է լինելու: Ցանկացած բանակցություններում հարկավոր է փոխզիջումներ փնտրել, բայց Ռուսաստանի կողմից հնչեցված հիմնական պայմանների խստիվ պահպանմամբ», - Մատվիենկոյի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Նա նշել է, որ «ստամբուլյան պայմանավորվածություններում, որոնք ձախողվեցին, ամրագրված է մեր մոտեցումների հիմքը, բազան»։ 

«Մենք ամենևին չենք զիջի: Մնացած ամեն բան մենք կարող ենք քննարկել երկխոսության ժամանակ, փոխզիջումներ փնտրել: Եվ մենք քանիցս ասել ենք, որ ցանկացած պահի մենք պատրաստ ենք նստել բանակցությունների սեղանի շուրջ, բայց այն, ինչ անցել ենք Մինսկի համաձայնագրերի հետ, այլևս չի կրկնվի», - ասել է Դաշնային խորհրդի խոսնակը։

--00—ՅՄ