ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 1, 24News
Սիրելի' ընթերցողներ ու հեռուստադիտողներ։ 2024 թ-ին 24News-ի թիմը փորձեց ձեզ մատուցել որակյալ, օպերատիվ ու հնարավորինս անաչառ տեղեկատվություն։ Մենք այնտեղ էինք՝ ուր զարգանում էին իրադարձությունները։ Ցավոք, միշտ չէ, որ ձեզ մատուցած տեղեկությունները ուրախության, հաջողությունների և ձեռքբերումների մասին էին, իսկ եթե ավելի անկեղծ՝ մեծամասամբ պատմում էին մեր պետության առջև ծառացած օրհասական մարտահրավերների մասին։
Ի՜նչ կարող ենք անել, ինչպիսին երկրի վիճակն է, այնպիսին էլ մեր երկրի մասին լուրերը։
Սիրելի' ընթերցողներ և հեռուստադիտողներ, 24News-ի ողջ անձնակազմը երազում է, որ 2025-ի վերջին վայրկաններին կարողանա արձանագրել, որ տարին բեկումնայիn է եղել բոլորիս համար, որ մեր պետության առջև ծառացած մարտահրավերները նվազել են, որ մենք վերագտել ենք մեր արժանապատվությունը, ուղղել ենք մեր մեջքը, հաստատ հայացքով ենք նայում դեպի ապագա։
Շնորհավո'ր Ամանոր։
Սիրով՝ 24News-ի թիմ։
--00—ՅՄ