ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News
Ռուսաստանը պատրաստ է մնում Ուկրաինայի հետ բանակցություններին, հաստատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:
«Բազմիցս ասել եմ, որ Ռուսաստանը ոչ միայն պատրաստ է բանակցություններին, այլև հայտնի փուլում՝ այս հակամարտության հենց սկզբում, վարել է այդ բանակցությունները։ Եվ նույնիսկ մշակվել է փոխընդունելի պայմանագիր, որը նախաստորագրվել է ուկրաինական կողմի հետ», - ասել է Պուտինը։
«Սակայն ուկրաինական կողմը դրսի խորհրդով, իսկ այդ մասին հայտարարել են ուկրաինացի պաշտոնատար անձինք, մերժել է այդ պայմանագիրը», - հիշեցրել է Ռուսաստանի նախագահը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ