ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News
«Անսար Ալլահ» շարժման հութիները բալիստիկ հրթիռներով հարձակվել են Թել Ավիվում Իսրայելի պաշտպանության նախարարության շենքի վրա։ Այս հայտարարել է ապստամբների կողմից ստեղծված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Այսօր իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Եմենից արձակված հրթիռի պատճառով երկրի կենտրոնական հատվածի մի քանի շրջաններում օդային հարվածի ազդանշաններ են հնչել։ Իսրայելի ռազմաօդային ուժերը հաջողությամբ որսացել են հրթիռը։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
--00—ՅՄ