ԱՄՆ-ը հաստատել է Եմենում հութիների հրամանատարական կետերի վրա հարձակումը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

67676fa1356d567676fa1356d6173483203367676fa1356d367676fa1356d4

ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը հաստատել է Եմենի հութիների հրամանատարական կետերին ու հրթիռային պահեստներին հասցված ավիահարվածը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության ուժերը թիրախային ավիահարվածներ են հասցրել հրթիռների պահեստներին, որը շահագործվում է հութիների կողմից իրենց վերահսկվող տարածքում՝ Սանայում», - ասվում է հրամանատարության X-ում:

Հայտարարության մեջ ասվում է, որ այն Կարմիր ծովում ԱՄՆ նավատորմի և առևտրային նավերի վրա հութիների հարձակումների հիմնական համակարգող կենտրոնն է:

--00—ՅՄ