ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News
Կարմիր ծովում շարունակվում է օգոստոսի 21-ին գնդակոծված հունական Sounion լցանավում բռնկված հրդեհը. նավթի արտահոսք չի դիտվում, սակայն իրավիճակը վտանգավոր է շրջակա միջավայրի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով Եվրամիության ծովային հրամանատարության մամուլի տեղեկագիրը:
«Մենք առայժմ նավթի արտահոսքի ակնհայտ նշաններ չենք տեսնում», - հայտարարել է հրամանատարությունը:
Զինվորականների կողմից հրապարակված նյութերում հրդեհի օջախներ կարելի է նկատել լցանավի տախտակամածի առնվազն ինը կետում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ