ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Եմենի «Անսար Ալլահ» խռովարար շարժման հութիները հարվածներ են հասցրել Իսրայելի Թել Ավիվ և Աշկելոն քաղաքների «ռազմական թիրախներին»։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։
«Եմենի զինված ուժերը գործողություն են անցկացրել, որի ընթացքում «Պաղեստին-2» բալիստիկ հրթիռով հարված են հասցրել օկուպացված Յաֆո քաղաքում (Թել Ավիվ) թշնամի Իսրայելի ռազմական թիրախին, ինչպես նաև «Յաֆո» անօդաչու թռչող սարքով հարված` օկուպացված Աշկելոնի ռազմական թիրախին», - շարժման ներկայացուցիչն ասել է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքի եթերում:
Իսրայելի պաշտպանության բանակը Թել Ավիվին և Աշկելոնին հարվածների մասին հաղորդագրություններն առայժմ չի մեկնաբանել։
--00—ԼՀ