ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման նախապատրաստման գործընթացն արդեն ընթանում է, այն պետք է անցկացնել մոտ ժամանակներս, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Մենք կփորձենք դա անել հնարավորինս արագ։ Գիտեք, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունն ընդհանրապես չպետք է սկսվեր», - ասել է նա լրագրողներին օվալաձև աշխատասենյակում։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ պատրաստ է գործարքի կնքմանը։
Իր հերթին, ԱՄՆ նորընտիր պետքարտուղար Մարկո Ռուբիոն լրագրողներին ասել է, որ ուկրաինական հակամարտության շրջանակում հրադադարին հասնելը ԱՄՆ նախագահի գլխավոր առաջնահերթությունն է։ Նրա խոսքով՝ այդ աշխատանքի մի մասն արդեն սկսվել է, կարելի է հուսալ, որ որոշ նախապատրաստական աշխատանքներ արդեն արված են։
--00—ՍՊ