ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News
Այսօր Բաքվում կշարունակվի Արցախի նախկին պաշտոնյաների գործով կեղծ դատական նիստը։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական ԱՊԱ գործակալությունից։
Հիշեցնենք, որ Բաքվի բանտերում ապօրինի պահվում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:
Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ «ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում»։
--00—ՅՄ