ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը մասնակցել է Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

01212582cf498469d34e4ba247c80997e59c59

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին։

«Որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին կապերի պատասխանատու՝ պատիվ ունեցա մասնակցելու ԱՄՆ խոշորագույն NewsMax Media ընկերության հրավերով Անդրյու Մելլոն կառավարական սրահում նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին։

Միջոցառման ընթացքում ջերմ շփման լավ հնարավորություն ունեցա ԱՄՆ առաջիկա պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, նախագահ Թրամփի երկարամյա ընկերներ Քրիստոֆեր Ռուդիի, Պատրիկ Օրլանդոյի եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների ու միջազգային հյուրերի հետ»,- գրել է նախարարը։ 

--00—ՅՄ