ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News
«Զենիթը» հայտարարել է «Բոտաֆոգոյի» վինգեր Լուիս Էնրիկեի տեղափոխության մասին։
Տրանսֆերի արժեքը գնահատվում է 33 միլիոն եվրո (Transfermarkt): Խաղացողը ռուսական ակումբի պատմության 4-րդ ամենաթանկարժեք խաղացողն է։
Բրազիլիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստը պետերբուրգյան ակումբի հետ պայմանագիր է կնքել 4+1 սխեմայով։
Էնրիկեն նախորդ տարվանից հրավիրվում է Բրազիլիայի հավաքական, որի կազմում 6 հանդիպում է անցկացրել, դարձել 2 գոլի հեղինակ:
--00—ՍՊ