Արայիկ Հարությունյանը՝ Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

դ

 «Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն այլևս չի առաջադրվի Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։ Օրերս նա հայտարարեց, որ որոշում է կայացրել՝ չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու  8 տարի նախագահելուց հետո։

Մենք տեղեկացանք, որ Ֆեդերացիայի նախագահի պաշտոնին հավակնում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, բայց պաշտոնական մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։


Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։ 

--00—ՍՊ