ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News
ԱՄՆ Սենատը 99 կողմ, 0 դեմ ձայներով հաստատել է սենատոր Մարկո Ռուբիոյի նշանակումը ԱՄՆ Պետքարտուղարի պաշտոնում։ Նա դարձել է վերին պալատի կողմից հաստատված նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի առաջին բարձրաստիճան պաշտոնյան։
Ավելի վաղ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նույնպես միաձայն հավանություն էր տվել նրա թեկնածությանը: Սենատում լսումների ժամանակ Ռուբիոն հայտարարել էր որ արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվելու է ազգային շահերի պաշտպանությամբ և առաջնահերթությունը տալու է այլ երկրների հետ վեճերի կարգավորման խաղաղ մեթոդներին, բայց ուժի դիրքերից:
--00—ՍՊ