Վերջին տարիներին Հարավային Կովկասում միակ բռնարար դերակատարն Ադրբեջանն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

Screenshot_3

Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուի կարծիքով՝ վերջին տարիներին Հարավային Կովկասում բռնի գործողություններ իրականացնող միակ դերակատարն Ադրբեջանն է, իսկ տարածաշրջանում նոր էսկալացիայի ռիսկը մնում է բարձր այնքան ժամանակ, քանի դեռ Բաքուն շարունակում է իր ագրեսիվ գործողությունները։ 

Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն նման կարծիք է հայտնել «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով Հարավային Կովկասում լարվածության մեծացման հավանականությանն ու տարբեր գործընկերներից զենք ձեռք բերելու հարցում Ադրբեջանի կողմից Հայաստանի հասցեին ուղղված մեղադրանքներին։

Խոսելով Հարավային Կովկասում առկա ռազմաքաղաքական իրադրության, ինչպես նաև Երևանի և Բաքվի միջև նոր էսկալացիայի հավանականության մասին՝ իսպանացի պատգամավորը շեշտել է, որ տարածաշրջանում բռնություն կատարող միակ դերակատարն Ադրբեջանն է, ուստի միջազգային հանրությունը պետք է շարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա՝ լուծելու տարաձայնությունները երկխոսության և բանակցությունների միջոցով, այլ ոչ թե ռազմական ագրեսիայի։ 

«Վերջին տարիներին Հարավային Կովկասում միակ բռնարար դերակատարն Ադրբեջանն է, որը խախտել է միջազգային իրավունքը և անկայունություն առաջացրել տարածաշրջանում։ Նոր էսկալացիայի ռիսկը մնում է բարձր, քանի դեռ Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները։ Միջազգային հանրությունը պետք է շարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա՝ լուծելու տարաձայնությունները երկխոսության և բանակցությունների միջոցով, այլ ոչ թե ռազմական ագրեսիայի»,-ընդգծել է Ջոն Ինյարիտուն։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ