ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News
Զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը գրում է․
«Սրա մուրճի դմփոցի շնորհիվ,տնային կալանքն անցավ ուժի մեջ։ Իսկ 3 ամիս հետո ազատազրկում»,-նշել է նա՝ հրապարակելով դատավոր Մասիս Մելքոնյանի լուսանկարը։
Հիշեցնենք՝ Երևանի քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը 2 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտել զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին։
Ըստ մեղադրանքի՝ «Գալեյանը 2022 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց, խմբի կազմում կատարել է խուլիգանություն և առանց իրացնելու նպատակի՝ անձնական օգտագործման նպատակով, ապօրինի ձեռք է բերել և պահել զգալի չափ հանդիսացող՝ ընդհանուր 3 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
Գալեյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական գործող օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասով և նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ հոդվածի 1-ին կետով»։
--00—ՍՊ