Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի օբյեկտներին Լիբանանի Բեքաայի հովտում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

photo_2025-01-31_15-22-36

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման օբյեկտներին, որոնք, իսրայելական կողմի տվյալներով, սպառնալիք էին ներկայացնում նրա զինվորականների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։

«Իսրայելի պաշտպանության բանակի հետախուզության ցուցումով գիշերը հարվածներ են հասցրել Բեքաայի հովտում «Հեզբոլլահ»-ի մի շարք ահաբեկչական թիրախների, որոնք սպառնալիք էին ներկայացնում Իսրայելի թիկունքի հրամանատարության և Իսրայելի պաշտպանության բանակի զորքերի համար», - ասվում է հայտարարության մեջ:

Մասնավորապես, հարվածի տակ է հայտնվել ստորգետնյա օբյեկտը, որտեղ զենք էր մշակվում ու արտադրվում։ Բացի այդ, ռազմաօդային ուժերը հարձակում են կատարել սիրիա-լիբանանյան սահմանին գտնվող թիրախների վրա, որոնք օգտագործվում էին Լիբանանում «Հեզբոլլահ»-ին մաքսանենգ ճանապարհով զենք մատակարարելու համար:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ