Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

ԱՂ

ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը գրում է․

«Սիրելի հայրենակիցներ, նախաձեռնող խմբի անունից Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ՄԱՍԿ ի Կանոնադրության նախագիծը.

ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ (ՄԱՍԿ) ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

«Միասնական ազգային սահմանադրական կուսակցություն»-ը ելնելով Հայաստանի Հանրապետության օրենքներից և սահմանադրությունից, առաջնորդվելով ողջ հայության ներուժը համախմբելու ձգտումով, հենվելով կուսակցության կանոնադրության և ծրագրերի վրա նպաստելու է Հայաստանի Հանրապետության հզորացմանը, բարգավաճմանը։ Որպես անկյուքարային սկզբունք հանդիսանալու է սահմանադրության վրա հիմնված սոցիալական արդարության հաստատմանն ուղղված գործունեություն։

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 

1.1 Միասնական ազգային սահմանադրական կուսակցությունը (այսուհետ` «Կուսակցություն») Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամավոր միավորում է, ՄԱՍԿ-ի նպատակն է Հայաստանի Հանրապետոևթյան սահմանադրությամբ և օրենքներով կարգավորող գործիքակազմով հիմք ընդունելով կուսակցության կանոնադրությունը և ծրագիրը մասնակցել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, հանրաքվեներին, ինչպես նաև հասարակական ու պետական քաղաքական կյանքին մասնակցության այլ ձևերով նպաստել ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանը։ 

1.2 Կուսակցության կազմավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, «Կուսակցությունների մասին»Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով (այսուհետ`«Օրենք»), ինչպես նաև սույն կանոնադրությամբ (այսուհետ`«Կանոնադրություն») և Կուսակցության ծրագրով (այսուհետ`«Ծրագիր): 

1.3 Կուսակցության անվանումն է` 

Հայերեն լրիվ` «Միասնական ազգային սահմանադրական կուսակցություն»

Հայերեն հապավումը` ՄԱՍԿ 

Ռուսերեն լրիվ` «Единая национальная конституционная партия»

Ռուսերեն հապավումը` «ЕНКП»

Անգլերեն լրիվ` «United national constitutional party»

Անգլերեն հապավումը` (UNCP) 

1.4 Կուսակցությունը ունի խորհրդանիշ, ձևաթուղթ, կնիք, բանկային հաշիվներ: 

1.5 Խորհրդանիշի նկարագրությունը. 

Երկրագնդի պատկերի վերևի մասում զետեղված է կուսակցության հապավումը՝ ՄԱՍԿ։ Հապավման ձախ մասից սկսվում և աջ մասում ավարտվում է կուսակցության ամբողջական անվանումը։ Հայաստանի քարտեզի ուրվագիծը նշված է նարնջագույն գույնով, առանց մասշտաբային տրաբանության պահպանման։ Երկրագնդի տարբեր հատվածներից դեպի Հայաստան ուղղված գծերը խորհրդանշում են ողջ հայության հավաքական կամքն՝ ի նպաստ հայոց պետականությանը։ 

1.6 Կուսակցության իրավաբանական հասցեն է` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Նիկողսյոս Տիգրանյան փակուղի, շենք 8, բնակարան 77։ 

էլ.փոստ՝ unitednationalconstitutionalp@gmail.com:

Հեռախոս՝ 091480293 

2.ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

2.1 Տարածաշրջանային կայուն խաղաղության ապահովմամբ, դեմոգրաֆիկ վիճակի բարելավմամբ նպաստել Հայաստանի Հանրապետության կայուն զարգացմանն ու բարգավաճմանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանրառչակ իրավունքների իրացմանը: 

2.2 Քաղաքացիների իրավագիտակցության բարձրացմամբ, կրթության և ազատ, ստեղծարար գործունեության խթանման ապահովմամբ նպաստել անհատի համակողմանի կայացմանը և ինքնառեալիզացմանը ,օրենքների առաջ բոլորի հավասարության ապահովման, ժողովրդավարության պաշտպանության, պետական կառավարման համակարգի, ինչպես նաև, հասարակական, սոցիալական հարաբերությունների կայուն զարգացմանը: 

2.3 Անհրաժեշտ օրենսդրական ապահովմամբ ստեղծել պայմաններ ողջ հայության ներուժը Հայաստանի Հանրապետության զարգացման ու բարգավաճման համար նպատակաուղղելուն:

2.4 Կանոնադրությամբ և ծրագրով ամրագրված նպատակներն իրագործելու համար կուսակցությունը ակտիվ ներգրավվածություն է ունենալու Հայաստանի քաղաքական կյանքում, այդ թվում, պետական տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։

3. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

3.1Կուսակցությունը ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից: Պետական գրանցման պահից կուսակցությունը ձեռք է բերում ոչ առևտրային իրավաբանական անձի կարգավիճակ: 

3.2 Կուսակցությունն իրավաբանական անձի կարգավիճակ ձեռք բերելու պահից ունի ՀՀ օրենսդրությամբ իրավաբանական անձի համար սահմանված բոլոր իրավունքները և կրում է համապատասխան պարտականությունները: 

Կուսակցությունն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով` 

3.3 Մասնակցելու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, ինչպես նաև հանրաքվեների նախապատրաստմանն ու անցկացմանը: 

3.4 «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ընտրական գործընթացում հավասար և ոչ խտրական պայմաններով օգտվելու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հիմնադրված զանգվածային լրատվության միջոցներից:

3.5 Հիմնադրելու զանգվածային լրատվության միջոցներ և հրատարակչություններ:

3.6 Ազատորեն տեղեկատվություն տարածելու իր գործունեության մասին, քարոզելու իր գաղափարներն ու նպատակները: 

3.7 Կազմակերպելու և անցկացնելու խաղաղ,առանց զենքի հավաքներ: 

3.8 Առանց իրավաբանական անձ կազմավորելու այլ կուսակցությունների հետ ստեղծելու դաշինքներ (միավորումներ): 

3.9 Հաստատելու և պահպանելու միջազգային կապեր այլ պետությունների կուսակցությունների և հասարակական միավորումների, միջազգային կազմակերպությունների հետ, դառնալու միջազգային միավորումների անդամ: 

3.10 Կազմակերպել հավաքներ, խորհրդաժողովներ, սեմինարներ, կլոր սեղաններ, դասընթացներ, հանդիպումներ, քննարկումներ և հանրային միջոցառումներ: 

3.11 Իրականացնել օրենքով կանոնադրական նպատակներից և խնդիրներից բխող այլ միջոցառումներ: 

3.12 Կուսակցությունն ազատ է կատարելու այն ինչն արգելված չէ օրենքով և չի խախտում այլոց իրավունքները և ազատությունները: 

3.13 Կուսակցությունը այլ պետություններում կարող է ստեղծել ներկայացուցչություններ:

Կուսակցության պարտականություններն են` 

3.14 Պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրության և օրենքի պահանջները: 

3.15 Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում` http://www.azdarar.am, հրապարակել ֆինանսական միջոցների և ծախսերի, ինչպես նաև գույքի օգտագործման վերաբերյալ հաշվետվություն: Կուսակցությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պահանջով պարտավոր է ներկյացնել հաշվետվության ստուգման համար անհրաժշտ տեղեկություններ, փաստաթղթեր, այդ թվում՝ բանկային գաղտիք կազմող տեղեկություններ, արժեթղթեր հետ կապած գործարքների վերաբերյալ տեղեկություններ, ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկություններ, ինչպես նաև վարկային տեղեկատվություն: 

4. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԸ, ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ 

4.1Կուսակցությանն անդամակցությունը կամավոր է և անհատական: Կուսակցության անդամները կարող են լինել 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները: 

4.2 Սույն գլխի պահանջներին համապատասխանող անձը կարող է անդամակցել կուսակցության իր դիմումի հիման վրա: Դիմումի ձևը հաստատում է կուսակցության վարչությունը (այսուհետ` «Վարչություն»): 

4.3 Դիմումը քնարկում և գրավոր որոշում է կայացնում վարչությունը` կանոնադրությամբ սահմանված կարգով: Վարչությունը իրավասու է դիմումի քննարկմանը հրավիրել դիմումատուին: Վարչությունը իրավասու է դիմումատուի համար սահմանել փորձաշրջան: 

4.4 Վարչությունը իրավասու է դիմումներն ուսումնասիրելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ: 

Կուսակցությանն անդամակցելու պայմաններն են` 

4.5 Բացակայում են կուսակցությանն անդամագրելու օրենքով նախատեսված արգելքներ։

4.6 Դիմումատուն ծանոթ է կանոնադրությանն և ծրագրի դրույթներին։

4.7 Դիմումատուն չի հանդիսանում այլ կուսակցության անդամ։ 

Կուսակցության անդամակցությունը դադարում է` 

4.8 Օրենքով նախատեսված դեպքերում: 

4.9 Կուսակցության անդամի գրավոր դիմումի հիման վրա: 

4.10 Կուսակցությունից հեռացվելու դեպքում: 

4.11Կուսակցության լուծարման դեպքում: 

4.12 Եթե անձը դադարել է համապատասխանել կանոնադրությամբ սահմանված` կուսակցության անդամին ներկայացվող պահանջներին: 

5. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

Կուսակցության անդամն իրավունք ունի` 

5.1 Ընտրել կուսակցության վարչության անդամներին և նախագահին, կուսակցության վերահսկողություն իրականացնող մարմնի անդամներին, 

5.2 Ներկա գտնվել Կուսակցության համագումարին (այսուհետ` «Համագումար»):

5.3 Անդամը կուսակցության համագումարին անձամբ մասնակցելու դեպքում մինչև կամ արտահերթ համագումարը 10 օր առաջ վարչությանը տեղյակ է պահում մասնակցության մասին: 

5.4 Ծանոթանալ Կուսակցության մարմինների արձանագրություններին և ստանալ այդ մարմինների ընդունած որոշումների պատճենները: 

5.5 Տեղեկատվություն ստանալ Կուսակցության ու նրա ղեկավար մարմինների գործունեության վերաբերյալ: 

5.6 Կուսակցության մարմինների քննարկմանը ներկայացնել հասարակական-քաղաքական կյանքի, Կուսակցության գործունեության և այլ հարցերի վերաբերյալ նախաձեռնություններ և առաջարկություններ: 

5.7 Մասնակցել այն ժողովին կամ նիստին, որտեղ քննարկվում է իր անձին վերաբերող հարց կամ իր առաջարկությունը, արտահայտել իր կարծիքը քննարկվող հարցերի վերաբերյալ:

5.8 Կասեցնել, վերականգնել կամ դադարեցնել իր անդամակցությունը կուսակցությանը: 

5.9 Ստանալ փաստաթղթերի պատճեններ Կուսակցության կանոնադրության փոփոխությունների, գույքի կառավարումից ստացած դրամական միջոցների վերաբերյալ, ինչպես նաև ստանալ Կուսակցության ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացրած անկախ աուդիտորի եզրակացությունը: 

5.10 Բողոքարկել կուսակցության մարմինների որոշումներն ու գործողությունները:

5.11 Օգտվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և կուսակցության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից: 

Կուսակցության անդամը արտավոր է՝ 

5.12 Գործել կանոնադրության և ծրագրի շրջանակներում, չիրականացնել ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆՆ ու ԾՐԱԳՐԻՆ հակասող գործողություններ: 

5.13 Վարչության որոշմամբ սահմանած կարգով, չափով և ժամկետներում կատարել վճարումներ (անդամավճար): 

5.14 Քննարկումների ընթացքում ցուցաբերել հարգալից վերաբերմունք քննարկման այլ մասնակիցների նկատմամբ, հարգել ուրիշների կարծիք ունենալու իրավունքը:

5.15 Կատարել կանոնադրությամբ նախատեսված այլ գործողություններ:

6. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ 

6.1 Համագումար,

6.2Վարչություն, 

6.3 Վարչության նախագահ,

6.4 Վերահսկող հանձնաժողով,

6.5 Քաղաքական խորհուրդ,

6.6 Տարածքային կազմակերպություններ,

6.7 Տարածքային կազմակերպության խորհուրդ,

6.8 Տարածքային կազմակերպության վերահսկող:

7. ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԵՎ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ 

7.1 Կուսակցության բարձրագույն ղեկավար մարմինը Համագումարն է, որը հրավիրվում է Վարչության կողմից 3 տարին մեկ անգամ: 

Համագումարի բացառիկ իրավասություններն են՝ 

7.2 Կուսակցության կանոնադրության հաստատումը և ծրագրի ընդունումը, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելը, բացառությամբ սույն օրենքի փոփոխությամբ պայմանավորված փոփոխությունների և լրացումների: 

7.3 Վարչության և Վերահսկող հանձնաժողովի անդամների թվի հաստատումը և այդ մարմինների ընտրությունը։ 

7.4 Վարչության նախագահի ընտրությունը: 

7.5 Կուսակցության վերակազմակերպումը: 

7.6 Կուսակցության համագումարը իրավասու է քննարկել ցանկացած հարց, որի վերաբերյալ որոշում կայացնելու իրավունքն օրենքով կամ կանոնադրությամբ վերապահված չէ այլ մարմնի։ 

7.7 Համագումարին կարող են մասնակցել բոլոր կուսակցականները։ Համագումարն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են բոլոր կուսակցականների կեսից ավելին։ 

7.8 Համագումարը կարող է լինել հերթական կամ արտահերթ: 

7.9 Համագումար օրակարգի նախագծի, օրվա, ժամի և տեղի (վայրի) մասին ծանուցումը հրապարակվում է Կուսակցության պաշտոնական ինտերնետային էջում՝ ոչ ուշ, քան Համագումարի անցկացման օրվանից 20 օր առաջ։ Սույն կետում նշված ծանուցումն ուղարկվում է Կուսակցության անդամի՝ անդամակցության դիմումում նշած էլեկտրոնային հասցեին: 

7.10 Կուսակցության արտահերթ Համագումարը կարող է հրավիրվել Վարչության կողմից կամ կուսակցական անդամների 1/3-ի պահանջով, որը ներկայացվում է Վարչության նախագահին: Արտահերթ Համագումար հրավիրելու պահանջում նշվում են օրակարգի հարցերը ու դրանց քննարկման անհրաժեշտության հիմնավորումը: Վարչության Նախագահը՝ ստանալով սույն կետով նախատեսված արտահերթ Համագումար հրավիրելու պահանջը ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում գումարում է Վարչության արտահերթ նիստ: Վարչությունը սույն կետում նշված հիմքի առկայության դեպքում պարտավոր է 13 օրվա ընթացքում հրավիրել Համագումար` պահանջում նշված օրակարգով: 

7․11 Համագումարը նախագահում է Վարչության կողմից որոշված Վարչության անդամը: Համագումարը նիստն արձանագրելու համար իր կազմից ընտրում է քարտուղար, իսկ ձայների հաշվարկի համար` ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով (այսուհետ` «Ժամակավոր հաշվիչ հանձնաժողով»)` 5 անդամի կազմով: Համագումարն իր կազմից ընտրում է քարտուղար: Ժամակավոր հաշվիչ հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ: 

7.12 Համագումարի որոշումները, բացառությամբ Օրենքով նախատեսված դեպքերի, ընդունվում են Համագումարում ձայների իրավունք ունեցող ներկաների ձայների մեծամասնությամբ: 

7.13 Կանոնադրության նախագծի հաստատման և Ծրագրի ընդունման, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու՝ Վարչության և Վերահսկող հանձնաժողովի անդամների ընտրության, Վարչության նախագահի ընտրության, Կուսակցության վերակազմակերպման, լուծարման մասին որոշումներն ընդունվում են Համաժողովում ձայնի իրավունք ունեցող մասնակիցների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: 

7.14 Համագումարի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ բացառությամբ Վարչության և Վերահսկող անդամների ընտրության: Վերջիններս ընտրվում են գաղտնի քվեարկությամբ: 

7.15 Համագումարի նիստերը բաց են, եթե Վարչությունը փակ նիստ անցկացնելու որոշում չի ընդունել: 

7.16 Համագումարի որոշումներն ուժի մեջ են մտնում ընդունման պահից և տեղադրվում են կուսակցության պաշտոնական ինտերնետային էջում: 

7.17 Համագումարի արձանագրությունները պահպանվում են կուսակցությունում անժամկետ: 

8. ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ 

Վարչությունը Կուսակցության մշտական գործող ղեկավար (գործադիր) մարմինն է, որը Կուսակցության անունից իրականացնում է նրա` որպես իրավաբանական անձի լիազորությունները և Կուսակցության ընդհանուր ղեկավարումը: 

Վարչության անդամներն ընտրվում են Համագումարի կողմից՝ փակ գաղտնի քվեարկությամբ, երեք տարի ժամկետով: 

Վարչության անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում Վարչության կազմը չի համալրվում: 

Եթե Վարչության անդամների լիազորությունների ժամկետները լրացել են, սակայն Վարչության նոր անդամներ դեռ չեն ընտրվել, ապա Վարչության անդամների լիազորությունները շարունակում են գործել մինչև Վարչության նոր անդամների ընտրվելը:

Հաստատում է կուսակցության տարեկան բյուջեն, եթե այդ իրավասությունը կուսակցության կանոնադրությամբ վերապահված չէ կուսակցության համագումարին: 

Հաստատված տարեկան բյուջեի հիման վրա հաստատում է կուսակցության ծախսերի նախահաշիվը: 

Կուսակցության անունից կնքում է քաղաքացիաիրավական գործարքներ:

Որոշում է կայացնում կուսակցության լուծարման մասին, եթե համագումարն իրավազոր չի եղել: 

Սահմանում է անդամավճարի չափը, վճարման կարգը և ժամկետները: 

Հաստատում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին և համամասնական ընրակարգով ընտրվող համայնքների ավագանիների ընտություններին մասնակցելու դեպքում Կուսակցության ընտրական ցուցակների ձևավորման կարգը՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով ընտրական ցուցակներին ներկայացվող պահանջներին համապատասխան: 

Իրականացնում է օրենքով և կանոնադրությամբ վերապահված այլ իրավունքներ։

Վարչության հերթական նիստը գումարվում է Վարչության սահմանված օրերին և ժամերին՝ Վարչության նախագահի առաջարկած օրակարգով: Վարչության հերթական նիստերի անցկացման ժամանակացույցի կամ վայրի փոփոխության դեպքում Վարչության անդամները պատշաճ ծանուցվում են ողջամիտ ժամկետում: 

Վարչության արտահերթ նիստերը կարող են հրավիրվել Վարչության նախագահի կամ Վարչության անդամների առնվազն 1/5-ի պահանջով: Վարչության անդամներն իրենց պահանջը ներկայացնում են Վարչության նախագահին: Արտահերթ Վարչության նիստ հրավիրելու պահանջում նշվում են օրակարգի հարցերը և դրանց քննարկման անհրաժեշտության հիմնավորումը: Վարչության նախագահը, ստանալով սույն կետով նախատեսված արտահերթ Վարչության նիստ հրավիրելու պահանջը, պարտավոր է անհապաղ, բայց ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում, հրավիրել Վարչության նիստ` պահանջում նշված օրակարգով: Վարչության անդամը ողջամիտ ժամկետում պատշաճ ծանուցվում է արտահերթ նիստի օրակարգի, տեղի, օրվա ու ժամի մասին: 

Վարչության նիստն իրավազոր է, եթե հրավիրվել է Կանոնադրությամբ սահմանված կարգով ևնիստին մասնակցում է Վարչության անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը: 

Վարչությունը որոշումներն ընդունում է Վարչության նիստին մասնակցող Վարչության անդամների ձայների մեծամասնությամբ։ Ձայների հավասարության դեպքում Վարչության նախագահի ձայնը վճռորոշ է: 

Վարչության նիստերը փակ են, եթե Վարչությունը բաց նիստ անցկացնելու որոշում չի ընդունել: Վարչության նիստերին կարող են ներկա գտնվել Վարչության կողմից հրավիրված և Կանոնադրությամբ նախատեսված անձինք: 

Վարչության որոշումների հրապարակման, պահպանման և գրանցման կարգը սահմանվում էՎարչությունը: 

Նորընտիր Վարչության առաջին նիստը գումարվում է ընտրվելուց անմիջապես հետո՝ մինչև Համագումարի ավարտը, որի ժամանակ Վարչության անդամների կազմից ընտրվում է Վարչության նախագահի թեկնածուն և ներկայացվում Համագումարի քվեարկությանը: Վարչության անդրանիկ նիստը վարում է տարիքով ավագ անդամը: 

Վարչության նախագահն ով նաև կուսակցության նախագահն է ընտրվում է Համագումարի կողմից` երեք տարի ժամկետով: 

Եթե Վարչության նախագահի պաշտոնավարման ժամկետը լրացել է, բայց Վարչության նոր նախագահը դեռ չի ընտրվել, ապագործող Վարչության նախագահը շարունակում է իր պարտականությունները կատարել մինչև նորի ընտրվելը: 

9.Վարչության նախագահը

Ներկայացնում է Կուսակցությունը: 

Հարվիրում և վարում է Վարչության նիստերը: 

Գործում է առանց լիազորագրի և տալիս է լիազորագիր: 

Սահմանված կարգով կնքում է պայմանագիր: 

Բանկում բացում է Կուսակցության հաշվարկային հաշիվ: 

Ընդունում է որոշում Կուսակցության բնականոն գործունեությունն ապահովելուն առնչվող հարցի վերաբերյալ: 

Նշանակում և ազատում է Կուսակցության աշխատակազմի աշխատողներին:

Սահմանում է Կուսակցության աշխատակազմի աշխատողների ծառայողական լիազորությունների շրջանակը: 

Կանոնադրությամբ նախատեսված կարգով տնօրինում է Կուսակցության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները: 

Կազմում է և Վարչության հաստատմանն է ներկայացնում Կուսակցության տարեկան բյուջեն և ֆինանսական հաշվետվությունը: 

Վարչության հաստատմանն է ներկայացնում Կուսակցության աշխատակազմի հաստիքացուցակը: 

Վարչության նախագահի բացակայության ընթացքում նրա հանձնարարությամբ Վարչության նախագահի պարտականությունները կատարում է տեղակալը։ 

Իրականացնում է Օրենքով և Կանոնադրությամբ սահմանված, ինչպես նաև Կուսակցության մյուս մարմինների իրավասությանը չվերապահված այլ լիազորություններ: 

Վարչության անդամը պարտավոր է մասնակցել Վարչության նիստերին: 

Վարչության անդամներն իրենց պարտականությունները կատարում են առանց վարձատրության: 

Վարչության անդամի լիազորությունները դադարում են` նրա մահվան, հրաժարականի, կուսակցության անդամությունը դադարելու դեպքերում։

10. ՎԵՐԱՀՍԿՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ 

10.1 Վերահսկող հանձնաժողովը Կուսակցության նյութական ու ֆինանսական միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողություն իրականացնող, ինչպես նաև Կուսակցության մարմինների անհատական որոշումների դեմ բողոքները քննող և լուծող մարմին է: 

10.2 Վերահսկող հանձնաժողովի անդամներն ընտրվում են Համագումարի կողմից՝ փակ գաղտնի քվեարկությամբ, երեք տարի ժամկետով: 

10.3 Վերահսկող հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում Վերահսկող հանձնաժողովի կազմը չի համալրվում: 

10.4 Եթե Վերահսկող հանձնաժողովի անդամների լիազորությունների ժամկետները լրացել են, սակայն Վերահսկող հանձնաժողովի նոր անդամներ դեռ չեն ընտրվել, ապա Վերահսկող հանձնաժողովի անդամների լիազորությունները շարունակում են գործել մինչև Վերահսկող հանձնաժողովի նոր անդամների ընտրվելը: 

10.5 Վերահսկող հանձնաժողովի անդամը չի կարող լինել Վարչության ու Խորհրդի անդամ: 

Վերահսկող հանձնաժողովը՝ 

10.6 Քննարկում է Կուսակցության անդամին հեռացնելու մասին Վարչության որոշման դեմ ներկայացված բողոքը և կայացնում վերջնական որոշում: 

10.7 Կուսակցությունում անցկացնում է ստուգումներ: 

10.8 Տալիս է եզրակացություն Կուսակցության գործունեության, ֆինանսական միջոցների ու գույքի օգտագործման (տնօրինման) հաշվետվության վերաբերյալ: 

10.9 Քննարկում և որոշում է Վարչության անդամի՝ նիստերից բացակայությունների հարգելի կամ անհարգելի լինելը: 

10.10 Հաշվետվություն է ներկայացնում Համագումարին: 

10.11 Պահանջում է Վարչության անդամներից, այդ թվում՝ Վարչության նախագահից, Կուսակցության ցանկացած անդամից ու աշխատողներից հնգօրյա ժամկետում իրեն ներկայացնել Կուսակցության գործունեությանն առնչվող ցանկացած տեղեկություն: 

10.12 Օգտվում է Օրենքով և Կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններից: 

10.13 Վերահսկող հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ, ով համակարգում է Վերահսկող հանձնաժողովի աշխատանքները: 

10.14 Վերահսկող հանձնաժողովի նիստերը հրավիրվում են Վերահսկող հանձնաժողովի նախագահի կողմից՝ առաջադրված օրակարգով, ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ: 

10.15 Վերահսկող հանձնաժողովի անդամները ողջամիտ ժամկետում պատշաճ ծանուցվում են նիստի տեղի, օրվա ու ժամի մասին: 

10.16 Վերահսկող հանձնաժողովի արտահերթ նիստերը կարող են հրավիրվել Վերահսկող հանձնաժողովի անդամների առնվազն 1/5-ի պահանջով, որը ներկայացվում է Վերահսկող հանձնաժողովի նախագահին: Արտահերթ Վերահսկող հանձնաժողովի նիստ հրավիրելու պահանջում նշվում են օրակարգի հարցերը և դրանց քննարկման անհրաժեշտության հիմնավորումը: Վերահսկող հանձնաժողովի նախագահը, ստանալով սույն կետով նախատեսված արտահերթ Վերահսկող հանձնաժողովի նիստ հրավիրելու պահանջը, պարտավոր է 3 օրվա ընթացքում հրավիրել Վերահսկող հանձնաժողովի նիստ` պահանջում նշված օրակարգով: 

10.17 Վերահսկող հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե հրավիրվել է Կանոնադրությամբ սահմանված կարգով, և նիստին մասնակցում է Վերահսկող հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: 

10.18 Վերահսկող հանձնաժողովը որոշումներն ընդունում է նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ: 

10.19 Վերահսկող հանձնաժողովի նիստի արդյունքներն արտացոլվում են արձանագրության մեջ: Վերահսկող հանձնաժողովի նիստերի արձանագրումը կազմակերպվում և ստորագրվում են Վերահսկող հանձնաժողովի նախագահի կողմից: 

10.20 Վերահսկող հանձնաժողովի որոշումների հրապարակման, պահպանման և գրանցման կարգը սահմանվում է Վերահսկող հանձնաժողովի կողմից հաստատված ընթացակարգով:

10․21 Վերահսկող հանձնաժողովի անդամները կարող են խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել Վարչության և Խորհուրդների նիստերին։ 

10․22 Վերահսկող հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են` նրա մահվան, հրաժարականի, կւսակցության անդամակցությունը դադարելու դեպքում: 

11․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

11․1 Քաղաքական Խորհուրդը խորհրդակցական մարմին է։

11․2 Քաղաքական խորհրդի անդամներն են՝

Վարչության անդամները։

Վերահսկող հանձնաժողովի անդամները։

Տարածքային խորհրդի նախագահները։

Վարչության կողմից հաստատված Կուսակցության այլ անդամներ։

11․3 Քաղաքական Խորհրդի նիստերը գումարվում են Վարչության որոշմամբ, բայց ոչ պակաս, քան տարին երկու անգամ։

11․4 Քաղաքական Խորհուրդը քննարկում է ընթացիկ քաղաքական հարցեր։

11․5 Քաղաքական Խորհրդի նիստերը վարում է Վարչության նախագահը կամ նրա որոշմամբ Վարչության մեկ այլ անդամ։

12․ Տարածքային կազմակերպություններ 

12․1 Տարածքային կազմակերպությունները ստեղծվում են տարածքային սկզբունքով՝ Վարչության որոշմամբ։

12․2 Տարածքային կազմակերպության մարմիններն են․

Տարածքային կազմակերպության ժողովը։

Տարածքային կազմակերպության Խորհուրդը։

Տարածքային կազմակերպության վերահսկողը։

12․3 Տարածքային կազմակերպության մարմինների ձևավորման կարգը, այդ մարմինների լիազորությունները և նրանց աշխատակարգը սահմանում է Վարչությունը։

12․4 Տարածքային կազմակերպությունների գործունեությունը դադարեցվում է Վարչության որոշմամբ։

13. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ 

ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԻՄՔԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ, ԴՐԱՆՔ ԿԻՐԱՌՈՂ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ 

13․1Կանոնադրական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, Կուսակցության ծրագրին հակասող գործողություններ կատարելու դեպքում Կուսակցության անդամները կարող են Կանոնադրությամբ նախատեսված կարգով ենթարկվել կարգապահական պատասխանատվության:

13.2Կուսակցության անդամը կարգապահական պատասխանատվության է ենթարկվում Վարչության գրավոր որոշման հիման վրա: 

13.3Կուսակցության անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Վարչության նախագահն ընգրկում է օրակարգում սեփական նախաձեռնությամբ կամ Կուսակցության անդամի գրավոր դիմումի հիման վրա: 

13.4Կուսակցության անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելիս նիստին ներկա գտնվելու իրավունք ունեն ինչպես դիմում ներկայացված անձը, այնպես էլ Կուսակցության այն անդամը, ում վերաբերյալ հարցը քննարկվում է: Վերջիններս իրավունք ունեն տալ բանավոր բացատրություններ և ներկայացնել հիմնավորումներ: 

13.5Վարչությունը, քննարկելով Կուսակցության անդամին պատասխանատվության ենթարկելու հարցը, իրավասու է որոշում կայացնել վարույթը կարճելու կամ Կուսակցության անդամին պատասխանատվության ենթարկելու մասին: 

Վարչությունը, կայացնելով Կուսակցության անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում, կարող է սահմանել հետևյալ տույժերից մեկը` 

13.6Նկատողություն 

13.7Խիստ նկատողություն 

13.8Կուսակցությունից հեռացում: 

14. ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ 

14.1 Կուսակցությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ և շարժական գույքի, ոչ նյութական ակտիվների ու դրամական միջոցների ձեռքբերման աղբյուրներ կարող են լինել օրենքով սահմանված կարգով կատարված նվիրատվությունները, անդամավճարները, Օրենքով նախատեսված կարգով բյուջետային ֆինանսավորումը, Օրենքով սահմանված կարգով իրականացված գործունեությունից և օրենքով չարգելվող այլ աղբյուրներից ստացված եկամուտները։ 

14.2 Սույն գլխում նշված՝ Կուսակցությանը սեփականության իրավունքով պատկանող օբյեկտները օգտագործվում են Կանոնադրական նպատակների ու խնդիրների իրականացման համար։ 

14.3 Կուսակցության հիմնադիրների և անդամների՝ սեփականության իրավունքով

Կուսակցությանը հանձնած, ինչպես նաև այլ աղբյուրներից ստացված գույքը Կուսակցության սեփականությունն է։ Կուսակցության հիմնադիրները և անդամները Կուսակցությանը որպես սեփականություն հանձնած գույքի (ներառյալ անդամավճարների) նկատմամբ իրավունքներ չունեն։ Նրանք պատասխանատու չեն Կուսակցության պարտավորությունների, իսկ Կուսակցությունը՝ իր հիմնադիրների և անդամների պարտավորությունների համար։ 

15. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՈՒՄԸ ԵՎ 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՈՒՄԸ 

15.1 Կուսակցության վերակազմակերպումը (միաձուլվելը, միանալը, բաժանվելն ու առանձնանալը) կատարվում է Համագումարի որոշմամբ՝ Օրենքով սահմանված կարգով։ 

15.2 Կուսակցության վերակազմակերպման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կանոններին համապատասխան: 

15.3 Կուսակցության լուծարումը կատարվում է Համագումարի որոշման հիման վրա, իսկ Համագումարի չկայացման դեպքում կուսակցության լուծարման որոշումը կայացնում է մշտապես գործող ղեկավար մարմինը՝ Վարչությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքով և օրենքով սահմանված կարգով։ 

15.4Կուսակցության լուծարվելու դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է կուսակցության կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է պետական բյուջե: Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում կուսակցության լուծարումից հետո մնացած գույքը փոխանցվում է Հայաստանի Հանրապետքությանը: 

15.5 Եթե ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ արգելվել է կուսակցության գործունեությունը, ապա կուսակցության նկատմամբ սկսվում է լուծարման գործընթաց»։

--00—ԼՀ