Ե՞րբ կունենանք գլխավոր մարզիչ․ ՀՖՖ-ն պաշտոնական հայտարարություն է տարածել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

մար.j

ՀՖՖ-ն պաշտոնական հայտարարություն է տարածել ազգային հավաքականի գլխավոր մարզչի հարցի վերաբերյալ։ 

«Հարգելի երկրպագուներ, ֆուտբոլային հասարակության հարգելի անդամներ։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գիտակցում է, որ բոլորը հետաքրքրված են Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի նշանակման հարցով։ ՀՖՖ-ն շարունակում է ինտենսիվ բանակցությունները մի քանի թեկնածուների հետ։

Թեկնածուներից յուրաքանչյուրի հետ ընթանում են անհատական բանակցություններ և հարցազրույցներ, որոնցով պայմանավորված՝  գլխավոր մարզչի վերջնական ընտրությունը ձգձգվում է։

ՀՖՖ-ն անում է առավելագույնը՝ ամենաօպտիմալ տարբերակն ընտրելու համար: Մոտ ժամանակներս արդեն կունենանք հստակություն թեկնածուների շրջանակի հարցում և կներկայացնենք նրանց ՀՖՖ գործադիր կոմիտեի հաստատմանը»,- նշված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքկանը հունիսի 9-ին արտագնա ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի ընտրանու հետ։

--00—ԼՀ